BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Արցախյան պատերազմում ՀՀ ՊՆ և ԱՀ ՊԲ զինծառայողների, քաղաքացիների առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ քննվում է 1358 քրեական գործ

Արցախյան պատերազմում ՀՀ ՊՆ և ԱՀ ՊԲ զինծառայողների, քաղաքացիների առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ քննվում է 1358 քրեական գործ
22.12.2020 | 22:21

2020-ի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից սանձազերծված պատերազմական գործողությունների ընթացքում ՀՀ ՊՆ և ԱՀ ՊԲ զինծառայողների կողմից զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունների կատարման, ինչպես նաև քաղաքացիների կողմից զորահավաքային զորակոչից խուսափելու դեպքերի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ստորաբաժանումներում հարուցվել և քննվում է 1358 քրեական գործ, որոնցով մեղադրանք է առաջադրվել 425 անձի (այդ թվում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 3-րդ մասով, 356-րդ հոդվածի 3-րդ մասով, 362-րդ հոդվածի 3-րդ մասով և 364-րդ հոդվածի 3-րդ մասով): 117 զինծառայողի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:


25 զինծառայողի նկատմամբ որոշում է կայացված որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրանց հայտնաբերելու համար հայտարարվել է հետախուզում և որպես խափանման միջոց ընտրվել կալանավորումը:

Դիտվել է՝ 5207

Մեկնաբանություններ